Սերժն ու Էդոն

NC-17
В процессе
0
Фэндом:
Размер:
планируется Мини, написана 1 страница, 346 слов, 1 часть
Описание:
Публикация на других ресурсах:
Уточнять у автора / переводчика
0 Нравится 0 Отзывы 0 В сборник

Ռինգոն

Настройки
Սերժը մի հասարակ տղա էր առաջին հայացքից, ով ուներ իր հուզական ու այլ աշխարհը որը ոչ մի կերպ չէր ուզում կամ չէր հարաբերվում իրական աշխարհի հետ։ Նա չգիտեր թե նա ով է, ինչու է ապրում, ինչու է ամեն օր ընկնում տարբեր փորձությունների մեջ և չգիտեր ինչ աներ։ Մի սովորական օր իր ընկերների՝ Ազատի և Ռեյի հրավերով նա որոշում է գալ Ռինգո - քաղցրեղենի և այլ հրուշակեղենի խանութ համտեսի, նա վաղուց դուրս չէր եկել տանից և վատ էր զգում ամեն օր դիվանին գամված լինելուց։ Նրանք նախևառաջ հանդիպում են Ռոսսիա Մոլի մոտ, հետո նստում ավտոբուս և շարժվում դեպի այդ վայրը։ Քանի որ տրանսպորտն այդ օրը լավ չէր աշխատում նրանք նստեցին այն ինչն եկավ այդ պահին։ Ավտոբուսը նրանց մի փոքր հեռու կայանեց և ստիպված քայլելով ու զրուցելով նրանք որոշեցին հասնել այդեղ։ — Սերժ, դու ունես բֆ/գֆ? հարցրեց իր ընկերներից մեկը՝ Ռեյը։ - Իրականում ոչ, բայց ես ինքս էլ չգիտեմ արդյոք ինձ ձգում են մարդիկ թե ոչ․․ Ռեյը մտորումների մեջ ընկավ թե ինչ է ասում Սերժը․ Ռեյը Սերժի ընկերներից էր ում հետ նա ծանոթացել էր մոտ մեկ տարի առաջ օնլայն, նա իծնե իգական սեռի անձ էր, ոչ ցիս, նրան կարող էին դուր գալիս մեկից ավել գենդերի մարդիկ։ - Սերժ, այսօր մի բան կփորձենք! ասաց Ազատը․ նա Սերժին ճանաչում էր արդեն 5 տարի ուստի նրա բոլոր յուրօրինակություններին և արտասովոր բաներին ծանոթ էր։ Սերժը մտորեց թե ինչի մասին կլինի այդ փորձը, բայց չհամարձակվեց հարցնել թե խոսքն ինչի մասին էր հասկանալով որ հետաքրքրությունը դրանից կտուժի։ Նրանք հասնելով վայր ընտրեցին թե ինչ են ցանկանում ճաշել, զրուցեցին մինչև այդ ամեն պատրաստ կլիներ, հետո կերան ու վայելեցին անձրևի թույլ կաթկթոցը ներսից։ - Դե ինչ Սերժ, հիմա կպարզենք թե ովքեր են քեզ հետաքրքիր սկսելով քո սեռի անձանցից։ Սերժը ինչպես քարացած մի ռոբոտ տվեց նրան հեռախոսը որպեսզի տեղադրի ծրագիրը, նրան նույնպես հետաքրքիր էր կատարվելիքը․․ Գրանցվելուց և տվյալներ լրացնելուց հետո նրանք անցան գործի։ Ռեյն ու Ազատը նայում էին մոտակայքում գտնվող անձանց նկարագիրն ու նկարները։ Գրում էին ընթացքում սեքսուալ հաճույք բացառապես փնտրող մարդիկ, ովքեր ուղարկում էին Սերժին իրենց առնանդամը և պահանջում փոխարենը ստանալ․․ Սերժը այ բոլոր թեմաները փոխում էր կամ այլևս չէր գրում։ Հանկարծ նրան գրում է մի հետաքրքիր երիտասարդ, որը միանգամից գրավեց Սերժի ուշադրությունը․․․
0 Нравится 0 Отзывы 0 В сборник